Վթար Աշտարակ-Երեւան ճանապարհին, վարորդը հոսպիտալացվել է

Վթար Աշտարակ-Երեւան ճանապարհին, վարորդը հոսպիտալացվել է

Ապրիլի 24-ին, ժամը 01.24-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:



Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածի 8-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի 34 TA 451 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2 մ) և շրջվել:



Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: