Այսուհետ ընտրություններ են լինելու ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ մայլաների, թաղերի, կլանների միջև (տեսանյութ)

Այսուհետ ընտրություններ են լինելու ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ մայլաների, թաղերի, կլանների միջև (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նորաստեղծ «Համախմբում» կուսակցության անդամ Էլինար Վարդանյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահություն չկա։ Այդ վստահությունը զրոյական է։ Հետևաբար, ըստ նրա, նոր Ընտրական օրենսգիրքը պետք է լուծի այդ խնդիրը՝ բարձրացնի հանրային վստահության մակարդակը ընտրությունների նկատմամբ։



«Արդյոք այս նախագիծը ապահովու՞մ է այն մեխանիզմները, որպեսզի ասենք, որ բավարար են հանրային վստահությունը բավարարելու համար։ Իմ կարծիքով՝ ոչ»,-ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց նա՝ թվարկելով այն մտահոգությունները, որ առկա են նույնիսկ ԸՕ-ին կողմ քվեարկելու պատրաստակամ պատգամավորների մոտ։



Նա նաև նշեց, որ այսուհետ, այս Ընտրական օրենսգրքով տարածքային կուսակցությունների ստեղծմամբ, ընտրություններ են լինելու ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ մայլաների, թաղերի, կլանների միջև, որովհետև միախառնվելու են քաղաքական և կլանային հարաբերությունները։



Մանրամասները՝ տեսանյությում



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ