Ահա թե ինչ է գրում Մարշալ Բաղրամյանի քրոջ աղջիկը լուսաբացին զոհված Գարիկի մասին

Ահա թե ինչ է գրում Մարշալ Բաղրամյանի քրոջ աղջիկը լուսաբացին զոհված Գարիկի մասին

Կայքերն ավելորդ անգամ թող էլ չգրեն. լուսաբացին զոհված 19-ամյա Գարիկ Մնացականի Մովսիսյանն էլ տանջված, չարչարված ընտանիքի զավակ է:



Բոլորիս համար այլևս փաստ է, թե ովքեր են զոհվում... անկախ բոլոր պաշտոնական հայտարարությունների, փաստերը խոսում են ողջ մերկությամբ:



Գարիկը Զորական գյուղից է: Ծայրահեղ աղքատ ընտանիքից: Ահա թե ինչ է այդ առթիվ ասում Մարետա Հարությունյանը.



Mareta Harutyunyan
« Զորական գյուղը Նոյեմբերյանի շրջանի գյուղերից է: Այդ գյուղում ապրում են տեղահանված Չարդախլու գյուղի բնակիչները: Չարդախլուն հերոսների գյուղ է, որտեղից դուրս են եկել Մարշալ Բաղրամյանը, Բաբաջանյանը, 11 գեներալ և շատ հերոսներ:



Ես ինքս Չարդախլուի թոռ եմ: Մարշալ Բաղրամյանը քեռիս էր: Իմ ավագ թոռը նույնպես ծառայում է Արցախում: Շատ ցավում եմ Գարիկի համար, բայց միևնույն ժամանակ հպարտանում:



Այո, կա անարդարություն, բայց մենք ազգովի պետք է մտածենք, թե ինչով կարող ենք օգնել մեր զինվորներին, հույս տանք նրանց... »



Հասմիկ Բաբաջանյան