«Ղարաբաղում խաղաղություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ...». Ժիրինովսկին հանդես է եկել նոր սկանդալային հայտարարությամբ

«Ղարաբաղում խաղաղություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ...». Ժիրինովսկին հանդես է եկել նոր սկանդալային հայտարարությամբ

Ինչպես հաղորդում է Россия 24 հեռուստատեսությունը, ՌԴ ԼԴ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ելույթ ունենալով մայիսմեկյան ավանդական միտինգի ժամանակ, իր խոսքում անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտության խնդրին: Վերջինս հայտարարել է, որ ռազմական գործողությունները չեն դադարել եւ շարունակում են ընթանալ նաեւ այսօր ու կշարունակվեն: «Այնտեղ` Ղարաբաղում, խաղաղություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղում չի ծածանվել ռուսական դրոշը»,- հայտարարել է ռուս քաղաքական գործիչը: Վերջինս նաեւ ասել է, որ Կովկասում եւ Հարավային Կովկասում խաղաղություն կլինի միայն ռուսական իշխանության հաստատմամբ: