ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան նշանակվեց Ռուբեն Մելիքյանը

ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան նշանակվեց Ռուբեն Մելիքյանը

ԼՂՀ Ազգային ժողովը ձայների 27 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան նշանակեց Ռուբեն Մելիքյանին: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ Ազգային ժողովից:



Հիշեցնենք, որ Ռուբեն Մելիքյանի նշանակման մասին «Հրապարակն» էր հայտնել դեռ մեկ շաբաթ առաջ: 



Հավելենք, որ ԼՂՀ Օմբուդսմեն Յուրի Հայրապետյանն իր հրաժարականը բացատրել էր այսպես. «ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Յու.Հայրապետյանի կողմից այն պլանավորվել էր դեռևս տարեսկզբին, սակայն հետաձգվել՝ 2015թ. տարեկան զեկույցը նախապատրաստելու և ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով: Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները կշարունակեն մնալ մեր երկրում որպես բարձրագույն արժեքներ, իսկ դրանց հետևելն ու պաշտպանությունը՝ պետության և հասարակության հիմնական պարտականություններից մեկը»: