Ադրբեջանում զորահավա՞ք է

Ադրբեջանում զորահավա՞ք է

Vesti.az-ի տեղեկացմամբ՝ հակառակորդի ռազմական գերատեսչությունը «դիմել է երիտասարդությանը»: Պաշտոնապես ասված է, որ դա կապված է «ստացված բազմաթիվ խնդրանքների հետ»: Փաստացի ստացվում է, որ Ադրբեջանը «կամավոր»-պարտադիր զորահավաք է սկսել: Խոսքը վերաբերում է այն անձանց, ովքեր օրենքով սահմանված կարգով անցել են պարտադիր զինվորական ծառայություն եւ «ցանկություն ունեն անցնել գերաժամկետ ծառայության»: Միակ սահմանափակումը տարիքային է, առայժմ մինչեւ 40 տարեկան տղամարդիկ կարող են «բավարարել իրենց ցանկությունը»: Ընդ որում, հավաքագրումը կատարվում է ոչ թե զինկոմիսարիատների, այլ՝ զորամասերի կողմից: Կարելի է հասկանալ, որ զորամասերի հրամանատարներին իրավունք է տրվել հավաքագրել պահեստազորում գրանցված անձանց եւ դա ձեւակերպել որպես «գերաժամկետ ծառայություն կրելու ցանկություն»: Ուշագրավ է, որ «կամավոր» ծառայության կարող են «դիմել» նաեւ 19-40 տարեկան աղջիկները եւ կանայք: