Լիոնել Մեսսի․ Իմ փոխարեն ոտքերս են խոսում

Լիոնել Մեսսի․ Իմ փոխարեն ոտքերս են խոսում

Իմ փոխարեն ոտքերս են խոսում։



Ինչ եմ ես անում։ Ֆուտբոլ եմ խաղում, իսկ ֆուտբոլն իմ ամենասիրելի խաղն է։



Ես ապրում եմ Բարսելոնայում արդեն 12 տարի, սակայն արգենտինացի չեմ դարձել, ինչպես դա թվում է շատերին։



Կարծում եմ՝ ես էգոիզմ չունեմ, համենայն դեպս՝ այն մինչ այժմ չի արթնացել։



Ես մեծագույն հարգանք եմ տածում Պելեի եւ Մարադոնայի նկատմամբ, սակայն ես չէի ցանկանա, որ ինձ նրանց հետ համեմատեն, կխոսենք այդ մասին, երբ ես թոշակի անցնեմ։



Մանկուց ես ապրում եմ շատ խաղաղ կյանքով եւ ամբողջ ժամանակս նվիրում եմ ֆուտբոլին։ Երբ փոքր էի, ընկերներս միշտ զբոսնելու էին կանչում, բայց ես չէի գնում, որովհետեւ գիտեի, որ վաղը պարապմունքի եմ։ Այդ ժամանակներից ոչինչ չի փոխվել, հիմա էլ, եթե ընկերներս ինչ-որ տեղ են գնում, ես տանն եմ մնում։



Կյանքն ավելի հիասքանչ կդառնար, եթե մենք ամեն օր մի նոր բան սովորեինք։



Ես ետ չեմ նայում, իմ կյանքը բավական արագ է ընթանում, որպեսզի ես մտածեմ անցյալի մասին, այ ուրիշ բան, եթե անցնեմ թոշակի, այդ ժամանակ ամեն ինչի մասին կսկսեմ խորհել: 



Մրցանակները վատ բան չեն, բայց դրանք պետք է հուզեն լրագրողներին, այլ ոչ ինձ։



Չեմ կարող ասել՝ որն է իմ ամենասիրուն գոլը։ Իմ կարծիքով՝ գոլերը կամ կարեւոր են, կամ՝ ոչ։ Ֆինալի գոլերը միշտ կարեւոր են: 



Յուրաքանչյուր խաղ խաղում եմ այնպես, կարծես վերջինը լինի։



Կյանքում ավելի կարեւոր բաներ կան, քան հաղթանակը կամ պարտությունը։



Հայր դառնալուց հետո ամեն ինչ փոխվում է, երեկ դու միլիոնավոր կարեւոր գործեր ունեիր, այսօր քեզ համար ամենակարեւոր գործը որդիդ է։



Ինչ-որ մի պահ դու պետք է ինքդ քեզ խոստովանես՝ ոչ ոք ամեն անգամ չի կարող հաղթել։



Փողը երբեք չի ստիպի, որ ես ավելի լավ խաղամ, մինչեւ հիմա ես ինձ երեխա եմ զգում, որ թռցրել է գնդակը մայրիկից ու վազել փողոց՝ այն գլորելու։ Այն օրը, երբ այս զգացողությունը կորցնեմ, ես դուրս կգամ ֆուտբոլից։



Ինձ պետք չէ գեղեցիկ սանրվածք կամ լավ կազմվածք, պարզապես գցեք գնդակը ոտքերիս առաջ, ու ես ցույց կտամ, թե ինչ կարող եմ անել։



Արգենտինան միայն Մեսսին չէ։



Աշխեն Քեշիշյան