Հրդեհ՝ Երասխահուն գյուղում

Հրդեհ՝ Երասխահուն գյուղում

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է, որ մայիսի 15-ին, ժամը 15.25-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի վերջնամասում այրվում է ավտոմեքենա:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.39, մարվել՝ 14.42-ին:



Այրվել է «ԳԱԶ 24-10» մակնիշի 28 ՍՏ 305 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդի խցիկը: