Վայքում զոհված զինծառայողը 2,5 տարեկան երեխա ուներ

Վայքում զոհված զինծառայողը 2,5 տարեկան երեխա ուներ

Այսօր Վայոց ձորի Աղավնաձոր համայնքում տեղի կունենա 25-ամյա Արամ Օհանյանի հուղարկավորությունը: Երիտասարդը տղան հակառակորդի կողմից արձակված կրակոցից էր զոհվել մայիսի 14-ին: Hraparak.am-ի հետ զրույցում Աղավաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը տեղեկացրեց, որ Արամն արդեն 2 տարի է, ինչ պայմանագրային զինծառայող էր աշխատում. «Ամուսնացած է, 2,5 տարեկան էլ երեխա ունի»: 



Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որ պետական սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված դիպուկահար կրակոցից մայիսի 14-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանը: 



ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:



Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային ուղղությամբ, որի ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառել է հետևակի մարտական մեքենա`(4 կրակոց) և ՀԱՆ-17 (79 արկ) տիպի նռնականետ: Զինված ուժերի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարատավարական իրադրությանը սահմանագոտու ամբողջ երկայնքով և շարունակում վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը: