Կնոջ մասին կամ ոչինչ, կամ միայն Բալզակի պես

Կնոջ մասին կամ ոչինչ, կամ միայն Բալզակի պես

Այն տղամարդը, ով իր կնոջը սիրուհի չի կարողանում դարձնել, խոսում է նրա թերլիարժեքության մասին։ Պետք է կարողանալ տիրանալ բոլոր կանանց մի կնոջ մեջ։



Իր քայլվածքով կինն ամեն ինչ կարող է ցույց տալ՝ ոչինչ ցույց չտալով։



Կինը գիտի իր սիրած տղամարդու դեմքն այնքան լավ, որքան նավաստին բաց ծովը։



Խանդոտը կասկածում է ոչ թե իր կնոջը, այլ ինքն իրեն։



Նա, ով կարողացավ ղեկավարել կնոջը, կղեկավարի նաեւ պետությունը։



Աբսուրդ է մտածելը, որ տղամարդը չի կարող երջանիկ լինել մի կնոջ հետ ամբողջ կյանքում։ Դա համահավասար է, որ ասես՝ լավ երաժշտին մի քանի ջութակ է հարկավոր, որպեսզի նվագի։



Կինը պետք է պատկանի այն տղամարդուն, ով կազատի նրան խնդիրներից։



Կինը քնար է, ով իր գաղտնիքները տալիս է նրան, ով նվագել գիտի: 



Մոր սիրտը հրաշքների անսպառ աղբյուր է։



Ունենալ ճաշակ ավելի կարեւոր է, քան խելք ունենալը։



Իր թուլությունը խոստովանող մարդը ավելի է ուժեղանում։



Յուրաքանչյուր հարստության ետեւում գողություն է թաքնված։



Ամեն ինչ գալիս է իր ժամանակին բոլոր նրանց համար, ովքեր սպասել գիտեն։



Աշխեն Քեշիշյան