«Հայկական ժամանակ». Գյուղատնտեսության նախարարությունը ոչ թե Կատաֆալկա, այլ ավտոբուսի կմախք կկրճատի

«Հայկական ժամանակ». Գյուղատնտեսության նախարարությունը ոչ թե Կատաֆալկա, այլ ավտոբուսի կմախք կկրճատի

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.«Գյուղատնտեսության նախարարը կկրճատի 1982 թվականի Կատաֆալկա» վերնագրով armtimes.com-ը կիրակի օրը հոդված Էր հրապարակել, որտեղ ներկայացրել Էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ծառայողական ավտոմեքենաների կրճատման վերաբերյալ կայքին ուղարկած հարցման պատասխանը։ Նախարարը նշել Էր, որ ՀՀ կառավարություն ներկայացվել Է առաջարկություն կրճատել նաև նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններին, ՊՈԱԿ-ներին, բաժնետիրական ընկերություններին և պետական հիմնարկներին պատկանող թվով 769 ծառայողական ավտոմեքենաներից 134-ը։ Նախարարության տրամադրած ցանկում ամենազարհուրելի կրճատումը նախատեսված Էր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում։ Այստեղ պատրաստվում Էին կրճատել 1982 թվականի արտադրության Կատաֆալկա (հուղարկավորության մեքենա)։

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից armtimes.com-ին երեկ տեղեկացրին, որ իրականում սխալմամբ Է մեքենաների ցանկում գրվել «Կատաֆալկա», դրա փոխարեն պետք Է ավտոբուսի կմախք լիներ։ Իսկ թե ինչ մակնիշի ավտոբուս Է եղել դա, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում չեն կարողացել պարզել, միայն նշեցին, որ ավտոբուսի կմախքը գտնվում Է «Հայջրմուղկոյուղու» Ստեփանավանի տեղամասի տարածքում։ Մեր հարցին որքա՞ն գումար Է հատկացվել այս կմախքի պահպանման, ապահովագրման և տեխզննման համար, ընկերությունից պատասխանեցին, որ ավտոբուսի կմախքն իրենք ընդունել են որպես մետաղի ջարդոն և հետևաբար պահպանման կամ ապահովագրական ծախսեր չեն արել»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։