Փլուզում Գավառ քաղաքում

Փլուզում Գավառ քաղաքում

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է` հուլիսի 26-ին, ժամը 23.09-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 59 տան պատը ամբողջությամբ փլուզվել է:



Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:



Փլուզվել է տան դիմային պատը՝ մոտ 20 մ2: Առկա է կողային պատի փլուզման վտանգ: