Խորենացի փողոցում ուժեղ հսկողություն է, բոլորին ստուգում են (ֆոտոշարք)

Խորենացի փողոցում ուժեղ հսկողություն է, բոլորին ստուգում են (ֆոտոշարք)

Այս պահին Խորենացի փողոցում ոստիկանների կողմից ուժեղ հսկողություն է սահմանված: Ոստիկանական պատնեշի հարակից շրջան մուտք գործող քաղաքացիները ոստիկանության կողմից մի շարք ստուգումների են ենթարկվում: Մասնավորապես՝ ով են, ուր են գնում եւ ինչ են տանում իրենց հետ: Ոստիկանական ուժերը առանձնակի ուշադրություն են դարձնում նաև լրագրողական բեյջերին` խուսափելու համար «անցանկալի հյուրերից»: Այս պահին Խորենացի փողոցում քաղաքացիների շարժ չի նկատվում: Ամեն դեպքում, Սասնա ծռերի համար նախապատրաստած ուտելիքները երկար ժամանկ է, ինչ մայթում դրված սպասում են «իրենց տերերին»: Հավելենք նաև, որ քիչ առաջ ոստիկանության աշխատակիցները պատնեշի հարակից տարածքում կայանված մեքենա են փորձում դուրս հանել` ավտոքարշակի միջոցով։



Խորենացի փողոցում ծավալվող իրադարձություններին առաջարկում ենք հետեւել ուղիղ հեռարձակմամբ