Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է ՝հուլիսի 27-ին, ժամը 11.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց 4-րդ նրբանցքի թիվ 21 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում հեռախոսազանգերինև դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1936 թ. ծնված Ս. Ք.-ի դին: