Ինչո՞ւ է ինքնասպանության փորձ կատարել «Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցը (ֆոտո)

Ինչո՞ւ է ինքնասպանության փորձ կատարել «Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցը (ֆոտո)

«Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցը, ով երեկ՝ օգոստոսի 1-ին, խոհանոցային դանակով կտրել էր կոկորդն ու երակները, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Hraparak.am-ին հայտնեցին Վանաձորի բժշկական կենտրոնից, նշելով, որ տուժածը մի քանի վիրահատություն է տարել, նա դանակով հարվածներ է հասցրել նաև իր կրծքավանդակի շրջանում:



Ինքնասպանության փորձ կատարած «Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցն այդ քայլին գնալուց առաջ մի քանի գրություն է թողել: Գրություններից մեկում աշխատակիցը նախ հայտնում է, թե որտեղ է ինքնասպանություն գործելու. «Ինձ կգտնեք բերդ տանող ճանապահի մոտ գտնվող երկու կիսակառույց բետոնե շենքի մեջ, այդ կառույցի դիմաց կան 2 կամ 3 զիբիլի ամաններ, ինձ մոտ հեռախոս կա»,-գրել է նա ու նշել նաեւ այն հեռախոսահամարը, որը իր մոտ է եղել:



Հաջորդ գրության մեջ Հարություն Հ.-ն խնդրում է որ իր այս քայլի մեջ որեւէ մեկին չմեղադրել: Ըստ նրա՝ միակ մեղավորը պետությունն է, որի պատճառով էլ մեծ վարկեր է կուտակել: Ինքնասպանության փորձ կատարած աշխատակիցը գրություններից մեկն էլ թողել է հագուստի վրա` խնդրելով մահվանից հետո իրեն հուղարկավորել այդ հագուստով:



Հիշեցնենք, որ Հարություն Հ.-ին արնաքամ վիճակում հայտնաբերել էին քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները՝ ՔԿՀ-ի և իր բնակարանի մոտ գտնվող կիսակառույց շինության նկուղում: Ծառայակից ընկերները, որոնք առավոտյան տեսել են, որ իրենց գործընկերը չի ներկայացել աշխատանքի, այցելել են բնակարան, տեսել գրություններն ու շտապել նշված հասցե: Հարությունն ամուսնալուծված է, բնակվում է միայնակ, երեխաներ չունի:



ՔԿՀ աշխատակցին ճանաչողներն ասում են, որ նա հակում է ունեցել նաև ալկոհոլի նկատմամբ: Մեզ հայտնի դարձավ, որ երեկ՝ դեպքի օրը, Հարությունը պետք է հերթապահության չլիներ ՔԿՀ-ում, սակայն օրերը փոխել է, որպեսզի աշխատանքի գնա, իսկ իրականում ոչ թե աշխատանքի է գնացել, այլփորձել է վերջ տալ կյանքին: Ասում են նաև, թե այս ամենը մի նպատակ է ունեցել՝ ուշադրություն հրավիրել իր վրա:
Լուսանկաները՝ Ալեն Գրիգորյանի