Արցախում հացահատիկի բերքի ծավալը գերազանցում է վերջին 8 տարվա ցուցանիշները. Բակո Սահակյան

Արցախում հացահատիկի բերքի ծավալը գերազանցում է վերջին 8 տարվա ցուցանիշները. Բակո Սահակյան

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 2-ին այցելել է Հադրութի շրջան եւ ծանոթացել բերքավահաքի ընթացքին:



Տող գյուղի մոտակայքում երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Հադրութի շրջվարչակազմի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված 2016 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին:



Նախագահը գոհունակությամբ նշել է, որ այս տարի շրջանում հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքի ծավալը գերազանցում է վերջին 8 տարվա ցուցանիշները:



Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ՝ հավելելով, որ շրջանում առկա են բավարար պայմաններ հետեւողականորեն բարձրացնելու ե՛ւ համախառն բերքի, ե՛ւ բերքատվության ցուցանիշները:



Նույն օրը Նախագահն այցելել է «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից կազմակերպված «Հայրենիք» երիտասարդական ճամբար, հանդիպել երիտասարդների հետ եւ ջերմ ու անմիջական մթնոլորտում զրույց ունեցել տարբեր թեմաների շուրջ: Երկրի ղեկավարը կարեւորել է նման ճամբարների նշանակությունը երիտասարդների հայեցի դաստիարակության եւ հայրենիքը ճանաչելու տեսանկյուններից:



Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: