«Ժողովուրդ». Արցախի հարցի կարգավորման գործում նույն ջուրն է, նույն՝ ջրաղացը

«Ժողովուրդ». Արցախի հարցի կարգավորման գործում նույն ջուրն է, նույն՝ ջրաղացը

«Ժողովուրդը» գրում է. ««Վիկիլիքսի» գաղտնազերծած փաստաթղթերից մեկը, որում Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը պատմել է Ռոբերտ Քոչարյանի հետ իր զրույցի մասին, փաստում է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման առնչությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը տարիներ շարունակ նույնն է եղել: Պարզվում է, որ դեռեւս 2006թ. փետրվարի 10-ին Ռամբուեում տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ բանակցությունների ժամանակ հայկական կողմը նույն այն մոտեցումն է դրսեւորել, ինչ որ հետագայում Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը եւս համաձայնել է ԼՂՀ կարգավորման շրջանակներում, որպես առաջնահերթ քայլ, Ադրբեջանին հանձնել Արցախի պաշտպանական գոտու այն հինգ շրջանները, որոնք նախկին ԼՂԻՄ վարչական տարածքում չեն եղել: Սակայն համաձայնությունը չի կայացել, քանի որ, ինչպես հետագայում եւս, Ալիեւը չի համաձայնել, որ Քելբաջարի ու ԼՂՀ-ի ապագա կարգավիճակի համար անցկացվելիք հանրաքվեի հստակ ժամկետ նշանակվի 3 կամ 5 տարի հետո»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: