«Ժողովուրդ». 200 մարդ ապօրինի մեղադրվել ու արդարացվել է, ո՞վ է պատասխան տալու. ՀՔԾ նախկին պետ

«Ժողովուրդ». 200 մարդ ապօրինի մեղադրվել ու արդարացվել է, ո՞վ է պատասխան տալու. ՀՔԾ նախկին պետ

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին, թե ինչպես է ստացվում, որ իրավապահների հաղորդագրություններում «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին ահաբեկիչ են որակում, բայց ահաբեկչություն իրականացնելու մեղադրանք նրանց չառաջադրվեց, ասաց, որ նախ չի հետեւում իրադարձությունների զարգացմանը. «Չգիտեմ, չեմ կարող ասել, ուղղակի կարող եմ միայն ժպտալ»: ՀՔԾ նախկին պետը, սակայն, մասնագիտական մեկ այլ խնդրի վրա ուշադրություն հրավիրեց՝ մարդկանց տարիներով անհիմն մեղադրելու եւ կալանքի տակ պահելու երեւույթի: «Չի կարող միայն մեկ, երկու տարվա ընթացքում 200-ից ավելի արդարացման դատավճիռներ լինել, ես դա չեմ հասկանում: Այսինքն՝ 200 մարդ ապօրինի մեղադրվել ու արդարացվել է, ո՞վ է պատասխան տալու, ովքեր են հաստատել մեղադրական եզրակացությունը, ովքեր են նախաքննությունը իրականացրել, ոնց է եղել, մարդուն բերում, ապօրինի դատի են տալիս»,- ասաց Միրզոյանը»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: