«Ժողովուրդ». Երբ Բաքուն խոսի զիջումների մասին, էն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին. Շավարշ Քոչարյան

«Ժողովուրդ». Երբ Բաքուն խոսի զիջումների մասին, էն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին. Շավարշ Քոչարյան

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ Հայաստանի եւ Արցախի պաշտոնյաների կողմից վերջին շրջանում հնչեցվող անհեթեթ հայտարարությունների ֆոնին երեկ դրականորեն տարբերվեց՝ ստեղծված իրավիճակին կոնկրետ գնահատականներ տալով: Մասնավորապես, երեկ ՀՀ կառավարության նիստից հետո, երբ նրանից լրագրողները փորձել են պարզել, ի վերջո, ինչ փոխզիջումների մասին է անընդհատ խոսվում, նա ուղղակի ասել է. «Ինչու Ադրբեջանի կողմից ոչ մի անգամ չեմ լսել նման բան: Իսկ մեզ մոտ անընդհատ քննարկվում է այդ զիջումների հարցը: Որեւէ հայտարարություն չկա Ադրբեջանի կողմից, եւ քանի դեռ նրանք շարունակում են կոշտացնել իրենց դիրքերը, որեւէ բանի մասին խոսելը վաղ է: Այ, երբ Բաքուն խոսի զիջումների մասին, էն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին»: Իսկ երբ լրագրողները շարունակել են փոխզիջումների թեմայով հարց ուղղել, Շավարշ Քոչարյանը նկատել է. «Ես չեմ հասկանում` դուք հաճո՞ւյք եք ստանում՝ զիջումների մասին խոսելով»»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: