Ուկրաինայի գլխավոր դատախազությունը չգիտի Յանուկովիչի գտնվելու վայրը

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը չգիտի Յանուկովիչի գտնվելու վայրը

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ չի կարող տեսակոնֆերանսի ռեժիմով քննչական գործողություններ իրականացնել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, որովհետև չգիտի, թե նա որտեղ է գտնվում: Ուրբաթ այս մասին հայտարարել է Գլխավոր դատախազության մամլո քարտուղար Լարիսա Սարգանը:



Նշենք, որ ավելի վաղ Վիկտոր Յանուկովիչի փաստաբան Վիտալի Սերդյուկը հայտարարել էր, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությանն է փոխանցել իր պաշտպանյալի միջնորդությունը՝ հեռուստակապի միջոցով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, նախկին վարչապետ Արսենի Յացենյուկի, խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբիի, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի հետ առերեսում կազմակերպելու մասին: