Կիևը բողոք է հայտնել Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմ կատարած այցի կապակցությամբ

Կիևը բողոք է հայտնել Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմ կատարած այցի կապակցությամբ

Կիևն իր բողոքն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ուրբաթ, օգոստոսի 19-ին Ղրիմ կատարած այցի կապակցությամբ: Բողոքի տեքստը տեղադրված է Ուկրաինայի արտգործնախարարության պաշտոնական կայքում:



«Ուկրաինայի ԱԳՆ-ն իր վճտական բողոքն է հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ուկրաինական կողմի հետ չհամաձեյնեցված այցի կապակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:



Փաստաթղթում նաև նշվում է, որ Ուկրաինայի արտգործնախարարությունը մեկ անգամ չէ, որ ընդգծել է ՌԴ պաշտոնյաների կողմից չհամաձայնեցված այցերի անթույլատրելիությունը Ղրիմ և Սևաստոպոլ, որոնք Ուկրաինան համարում է սեփական տարածքներ:



Համապատասխան բողոքի նոտա է ուղարկվել նաև ՌԴ արտգործնախարարությանը: