Թուրքական հետախուզությունը կպայքարի գյուլենականների դեմ նաեւ Գերմանիայում

Թուրքական հետախուզությունը կպայքարի գյուլենականների դեմ նաեւ Գերմանիայում

Թուրքական հատուկ ծառայություններից Թուրքիայի հետախուզական կազմակերպությունը հարցում է ուղարկել Գերմանիայի հետախուզական ծառայությանը՝ խնդրելով աջակցել Գերմանիայի տարածքում թուրք ընդդիմադիր գործիչ եւ քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի կողմնակիցների հայտնաբերման եւ վնասազերծման գործում: Այս մասին հայտնում է Der Spiegel պարբերականը: Թուրքական հետախուզական կազմակերպությունն իր հարցման մեջ նշել է, որ կարծում է, որ Գյուլենի շատ կողմնակիցներ գտնվում են Գերմանիայում եւ ակտիվ շփումներ ունեն տեղի թուրքական համայնքի հետ, որը հասնում է ավելի քան երեք միլիոնի: Գերմանական կողմի պատասխանը դեռեւս չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ տարբեր անձնաց հայտնաբերման հետ կապված թուրքական կողմն ավելի քան քառասուն գյուլենականի հարցով արդեն իսկ դիմել է գերմանական կողմին: