«Թալիբանն» անցել է հակահարձակման

«Թալիբանն» անցել է հակահարձակման

«Թալիբան» շարժման զինյալները Աֆղանստանում անցել են լայնամասշտաբ հակահարձակման եւ կարողացել գրավել Հանաբադ քաղաքը երկրի հյուսիս-արեւելքում: Այս մասին հայտնում է Ariana News հեռուստատեսությունը` վկայակոչելով տեղի վարչակազմի ղեկավար Հայաթուլլա Ամիրիի հայտարարությունն այս առնչությամբ: Կառավարական ուժերը ստիպված են եղել նահանջել եւ հանձնել քաղաքը ուժային եւ ռեսուրսային անբավարարության պատճառով: