6-ամյա տղան կյանքի գնով փրկել է մորը բռնաբարությունից

6-ամյա տղան կյանքի գնով փրկել է մորը բռնաբարությունից

Հարավաֆրիկյան Հանրապետությունում 6-ամյա տղան իր կյանքի գնով մորը փրկել է բռնաբարությունից, հաղորդում է The Independent-ը:



Կիննու երեխաները (6 և 8 տարեկան տղաներ) դպրոցի ճանապարհին են եղել, երբ նրանց է մոտեցել մի անծանոթ տղամարդ և փող պահանջել: Մերժում ստանալով՝ նա կնոջը տապալել է գետնին և փորձել բռնաբարել, սակայն 6-ամյա տղան սկսել է ճչալ և ոտքերով հարվածել տղամարդուն:



Վերջինս թողել է կնոջը և իր զայրույթը թափել տղայի վրա՝ խեղդելով, ապա կոտրված շշով կտրելով կոկորդը:



Հանցագործը, ում անունը չի նշվում, ձերբակալված է: Երբ նրան տարել են դատարան, շենքի մոտ բողոքի ակցիա է սկսվել: Ակցիայի մասնակիցները պահանջել են ամենխիստ պատիժը տալ 32-ամյա տղամարդուն: