Իրաքյան օդուժը ոչնչացրել է ԻՊ 19 հրամանատարների

Իրաքյան օդուժը ոչնչացրել է ԻՊ 19 հրամանատարների

Իրաքյան կառավարական օդուժը ոչնչացրել է ԻՊ տասնինը հրամանատարների Մոսուլում: Այս մասին հայտնում է Sputnik ռադիոկայանը` հղում տալով Իրաքի կառավարական ուժերի հրամանատարության տարածած հաղորդագրությանը: Ավիահարվածները հասցվել են Մոսուլի Ալ Միսաք թաղամասում այն ժամանակ, երբ այնտեղ հավաքված են եղել ԻՊ հրամկազմի ներկայացուցիչները: Նշենք, որ Մոսուլը դեռեւս շարունակում է մնալ ԻՊ հիմնական հենակետը Իրաքում արդեն երկու տարի: