Թուրքիայի վարչապետը հնարավոր է համարել Ինջիրլիքի ռազմական բազայի` ռուսների կողմից օգտագործումը

Թուրքիայի վարչապետը հնարավոր է համարել Ինջիրլիքի ռազմական բազայի` ռուսների կողմից օգտագործումը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է անհրաժեշտության դեպքում օգտագործել Ինջիրլիքի ռազմաբազան, որը գտնվում է երկրի հարավում սիրիական սահմանի մոտ: Սակայն նաեւ Յըլդըրըմը հայտարարել է, որ ներկա պահին Մոսկվան նման խնդրանքով չի դիմել Անկարային: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Թուրքիայի վարչապետը նաեւ նկատել է, որ այս պահին նման անհրաժեշտություն չկա: Իր մոտեցումը Յըլդըրըմը հիմնավորել է այն թեզով, որ բազան բացվել է ահաբեկչության եւ ԻՊ դեմ պայքարի համար, եւ օգտագործվել է ԱՄՆ, Քաթարի կողմից, եւ եթե նման անհրաժեշտություն լինի, լիովին հավանականությունը կա, որ ռուսները եւս օգտվեն բազայից, ովքեր արդեն Հմեյմիում Սիրիայում ունեն բազա: