Թուրքիայի վարչապետը հանդիպել է ընդդիմության առաջնորդների հետ

Թուրքիայի վարչապետը հանդիպել է ընդդիմության առաջնորդների հետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ստամբուլում հանդիպել է ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Հանդիպմանը մասնակցել են Ժողովրդա-Հանրապետական կուսակցության եւ Ազգային Շարժում կուսակցության ղեկավարները: Հանդիպմանը քննարկվել են երկրի ընդհանուր վիճակին առնչվող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել նաեւ հուլիսյան հեղաշրջման փորձից հետո ձեւավորված մթնոլորտին: