Եմենում ապստամբները նոր կառավարություն կստեղծեն

Եմենում ապստամբները նոր կառավարություն կստեղծեն

Եմենում ապստամբների կողմից ստեղծված Բարձրագույն քաղխորհրդի ղեկավար Սալահ աս Սամադը հայտարարել է, որ ապստամբները պատրաստվում են նոր կառավարություն ստեղծել առաջիկայում: Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ Մանար» հեռուստատեսությունը: Հիշեցնենք, որ օգսոտոսին Քուվեյթում անարդյունք կերպով ավարտվեցին եմենյան հակամարտության կողմերի բանակցությունները, որին մասնակցում էին կառավարության ներկայացուցիչներն ու «Անսար Ալլահ» հուսիտ ապստամբների ներկայացուցիչները: Ազգային միասնության շուրջ կողմերը չկարողացան այդպես էլ ընդհանուր հայտարարի գալ: Շուտով վերսկսվեցին նաեւ ռազմական բախումները: Արդյունքում գրավվեց մայրաքաղաք Սանան եւ տեղում ստեղծվեց Բարձրագույն քաղաքական խորհուրդը: Նշենք, որ զուգահեռաբար նաեւ շարունակվում են ստվարաքանակ բողոքի ակցիաները երկրի տարբեր շրջաններում: