Աֆրիկայի բնակիչներն ամենից բավարարվածն են սեքսում

Աֆրիկայի բնակիչներն ամենից բավարարվածն են սեքսում

Աֆրիկայում անցկացված մասշտաբային սոցհարցումները պարզել են, որ Կենտրոնական եւ Հարավային Աֆրիկայի բնակիչները ամենից բավարարվածներն են սեքսում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Այստեղ հարցվածների 20%-ը իր սեքսուալ կյանքը համարում է իդեալական: Այս մասին հայտնել են Ամերիկյան սոցիոլոգիական կենտրոնի աշխատակիցները Սիետըլ քաղաքում տեղի ունեցած ֆորումի ժամանակ: «Սեւ մայրցամաքում ապրում է մոտ մեկ միլիարդ մարդ: Այստեղ աշխարհի ամենից թույլ զարգացած պետություններն են: Սակայն, սրանով հանդերձ, ուսումնասիրությունները պարզել են, որ այս ռեգիոնը կարելի է համարել բնակչության սեքսուալ բավարարվածության տեսանկյունից ամենից դրական ֆոն ունեցողը: Այստեղ երբեւէ նման ուսումնասիրություններ չէին կատարվել, եւ փորձագետների համար հսկայական հետազոտական նյութ բացվեց Սեւ մայրցամաքում: Արդյունքները բարեկեցիկ Արեւմուտքի մարդկանց համեմատության ուղղակի շշմեցնող են»,- հայտարարել է գիտական ուսումնասիրությունն իրականացնող խմբի ղեկավար Սթիվեն Կրեննին: Կրեննին մանրամասնել է, որ համանման ուսումնասիրություն կատարվել է ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ արդյունքները ցույց են տվել, որ նյութական բարեկեցությունը կամ կրթվածությունը որեւէ նպաստավոր ազդեցություն չեն թողնում սեքսուալ բավարարվածության վրա: Սրա հետ մեկտեղ, սակայն, թույլ զարգացած եւ հետամնաց երկրներում նույն կրթվածության պակասը բերում է վերարտադրողական առողջության ամենատարբեր խախտումների եւ ՄԻԱՎ տարածմանը: Հարցումն իրականացրել են Gallup կենտրոնի աշխատակիցները Ամերիկյան սոցիոլոգիական ընկերակցության հետ համատեղ: