«Ժողովուրդ». Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ չկատարեց իր խոստումը

«Ժողովուրդ». Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ չկատարեց իր խոստումը

«Ժողովուրդը» գրում է. «Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս ապացուցել է, որ արտաբերած խոսքը գրոշի արժեք չունի: Ու այլեւս անհնար է հիշել, թե նա քանի անգամ է իր խոստումները դրժել կամ իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ արել: Այս փուլում, կարծում ենք, ամենաարդիականը նրա վերջին խոստումն է: Ինչպես հայտնի է՝ ՊՊԾ գնդի գրավման շրջանում նա խոստացել էր, որ եթե «Սասնա ծռեր» խմբավորման անդամները վայր դնեն զենքը եւ հանձնվեն, ապա ինքը կընդունի «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին եւ կլսի Հայաստանի ապագայի վերաբերյալ նրա դիտարկումները: Այս մասին հուլիսի 23-ին հայտարարել էր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, երբ միջնորդական առաքելությամբ Ստեփանակերտից Երեւան էր եկել: Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ նա հերթական անգամ չկատարեց իր խոստումը»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: