Մահացել է հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանը

Մահացել է հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանը

Այսօր հանկարծամահ է եղել Հելսինկյան ընկերակցության նախագահ, հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գնաց իմ լավ ընկեր Միքայելը Դանիելյանը։ Շատ էր սիրում կյանքը, ով չհասկացավ նրան, հետո կհասկանա, կլինեն, որ չեն էլ հասկանա եւ նրա դեմ պարբերական ֆիզիկական ու մյուս հարձակումները կշարունակեն արդարացնել դեռ երկար ժամանակ։ Միկան կյանքն ապրեց մարդու իրավունքների իր անզիջում ընկալմամբ, աննահանջ կերպով պաշտպանեց ում կարողացավ եւ որքան կարողացավ։ Սիրում էր ծովն ու վիսկի՝ Բուրբոն…»:



Մեր տեղեկություններով` Միքայել Դանիելյանը սրտի հետ կապված խնդիրներ ուներ: Տարիներ առաջ նրա սրտի ստենտավորում էին կատարել։ Նա ընդամենը 57 տարեկան էր։