«Ժողովուրդ». Վլադիմիր Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել

«Ժողովուրդ». Վլադիմիր Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ոստիկանության աշխատանքից գոհ է ոչ միայն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակը, այլեւ հենց Սերժ Սարգսյանը: Եւ օգոստոսի 1-ին Սարգսյանի կողմից հնչեցված հրապարակային շնորհակալությունը, պարզվում է, գոհունակության միակ ժեստը չէ, որ երկրի ղեկավարն արել է ՀՀ ոստիկանության նկատմամբ: ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնեցին, որ Սերժ Սարգսյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հասկացրել է, որ նա կշարունակի պաշտոնավարել: «Մենք դեռ միասին պետք է ընտրություններ կազմակերպենք». աշխատանքը շարունակելու մոտավորապես այսպիսի բովանդակությամբ ակնարկ է արել Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանին: Ինչը նշանակում է, որ մինչեւ 2017 թվականի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններ ՀՀ ոստիկանապետ կմնա Վլադիմիր Գասպարյանը»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: