Ուկրաինան Ռուսաստանի հետ սահմանին հակատանկային «ոզնի» է անցկացնում

Ուկրաինան Ռուսաստանի հետ սահմանին հակատանկային «ոզնի» է անցկացնում

Ուկրաինան Ղրիմի հետ սահմանին անցկացնում է հակատանկային «ոզնի»: Այս մասին Укринформ գործակալությանն հայտնել է Խերսոնի մարզի պատգամավոր Ալեքսանդր Սպիվակովկսին: Ըստ վերջինիս, արգելապատնեշի անցկացմամբ զբաղվում է անձամբ նահանգի վարչակազմի ղեկավար Անդրեյ Գորդեեւը: Սպիվակովսկին նշել է, որ Խերսոնի մարզը յոթ հազար մետր հակատանկային «ոզնի» է ստացել: Նշենք, որ Կիեւը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Խերսոնում հայտարարվել է ահաբեկչության սպառնալիքի բարձր աստիճան: Նման միջոցառումներ կանցկացվեն նաեւ Զապորոժիեի, Օդեսայի, Սումսկի, Խարկովի եւ Չեռնիգովյան մարզերում: