Էլմար Մամեդյարովը մեկնել է Վրաստան

Էլմար Մամեդյարովը մեկնել է Վրաստան

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցող մեկնել է Թբիլիսի: Այս մասին հայտնում է Oxu.Az-ն` վկայակոչելով Ադրեբջանի ԱԳՆ պաշտոնական հայտարարությունն այդ առնչությամբ: Այցի ընթացում Մամեդյարովը կհանդիպի իր վրացի գործընկեր Միխեիլ Ջանալիձեի, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլու եւ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ: Կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: