Մամեդյարովը Թբիլիսիում խոսել է ԼՂ հակամարտության մասին

Մամեդյարովը Թբիլիսիում խոսել է ԼՂ հակամարտության մասին

«Ադրբեջանը կողմնակից է սուբստանտիվ բանակցությունների Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով»,- Թբիլիսիում հայտարարել է Էլմար Մամեդյարովն իր վրացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Վերջինս նաեւ նշել է, որ միջազգային հանրությունը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները անթույլատրելի են համարում ստատուս քվոյի պահպանումը: Վերջինս այնուհետեւ հերթական անգամ շարադրել է պաշտոնական բաքվի մոտեցումը հակամարտության կարգավորման հետ կապված եւ ասել, որ հակամարտության կարգավորումով կվերականգնվի խաղաղությունն ու կայունությունը ռեգիոնում: Այս մասին հայտնում է haqqin.az-ը: