Արդյո՞ք ԱՄՆ-ն պետական հեղաշրջում է նախապատրաստում Վենեսուելայում

Արդյո՞ք ԱՄՆ-ն պետական հեղաշրջում է նախապատրաստում Վենեսուելայում

Վենեսուելայի իշխանությունները մեղադրել են ԱՄՆ-ին եւ սեփական ընդդիմությանը երկրում պետական հեղաշրջում կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է Hispan TV-ն: Նշվում է, որ սեպտեմբերի մեկին ընդդիմությունը նախատեսել է բողոքի ցույց եւ երթ անցկացնել Կարակասում` նախագահ Մադուրոյի պաշտոնանկության հանրաքվեի մասին հայտարարելու պահանջով: Հենց այս երթի հետ կապված էլ երկրի փոխարտգործնախարարը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ այդ երթը նախապես պլանավորված է ընդդիմության եւ ամերիկյան իշխանությունների կողմից եւ դրանով մեկնարկելու է պետական հեղաշրջումը: