Իրավիճակը Թուրքիայում շարունակում է մնալ անկայուն

Իրավիճակը Թուրքիայում շարունակում է մնալ անկայուն

Հուլիսյան հեղաշրջման փորձից հետո երկրի տարբեր ոլորտներում եւ հասարակության տարբեր շերտերում շարունակվում են պետական քաղաքականության մակարդակի բարձրացված զտումներն ու ռեպրեսիաները բոլոր նրանց հանդեպ, ովքեր կասկածվում են գյուլենականության շարժմանն հարելու կամ կապ ունենալու մեջ: Ինչպես հաղորդում է Sabah պարբերականը, անցնող գիշեր Թուրքիայում ձերբակալվել են երեսունհինգ լրագրող եւ ԶԼՄ այլ աշխատակիցներ: Ձերբակալվածների անունները չեն հրապարակվում: Միաժամանակ, սակայն, հայտնի է դարձել, որ այս տարվա մեծ զորահանդեսն Անկարայում կանցկացվի առանց ավիացիայի եւ ծանր զրահատեխնիկայի մասնակցության: Milliyet-ի փոխանցմամբ` նման որոշում իշխանությունները կայացրել են անվտանգության նկատառումներից ելնելով, ինչը սակայն վկայում է իշխանությունների` բանակի հանդեպ ունեցած անվստահության մասին: Զորահանդեսին չեն մասնակցի նաեւ հրետանավորները: