Կասկածել են Օբամայի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ

Կասկածել են Օբամայի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ

ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային բյուրոն ձերբակալել է Մասաչուսեթո նահանգի բնակիչ Ջոզեֆ Գարգյուլոյին, ով կասկածվում է երկրի նախագահ Բարաք Օբամայի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Այս մասին հայտնում է BBC News-ը: Ըստ ՀԴԲ հաղորդագրության, քառասնամյա Գարգուլյոն իր տանը սառը զենք եւ պայթուցիկներ է հավաքել ու, բացի այդ, գնել է ինքնաձիգ հրացան պատրաստելու համար անհրաժեշտ դետալներ: Միաժամանակ նաեւ հայտարարել է, որ ցանկանում է սպանել նախագահին: Վերջինս, ըստ իր իսկ հայտարարության, ցանկացել է սպանել նախագահին այն ժամանակ, երբ Օբաման գտնվում էր Մարթաս-Վինյարդ կղզում գոլֆի խաղադաշտում: Fox News-ի փոխանցմամբ՝ Գարգուլյոն նախատեսել էր իրականացնել իր մահափորձը դեռ օգոստոսի կեսերին, որը չի հաջողվել կյանքի կոչել: Նշվում է, որ վերջինիս տան խուզարկությունից հայտնաբերվել են մուսուլմանների հասցեին սպառնալիքներ պարունակող իր իսկ ձեռքով գրված հայտարարություններ: