Պենտագոնը անհանգստացած է իրանական նավերի սադրիչ գործողություններից

Պենտագոնը անհանգստացած է իրանական նավերի սադրիչ գործողություններից

Իրանի ռազմածովային ուժերը վերջին օրերին ավելի ու ավելի հաճախակի են սադրիչ գործողությունների դիմում պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմանավերի նկատմամբ, հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ հրամանատարության ղեկավար Ջոզեֆ Ուոթելը: 



«Վերջին օրերին մենք ավելի շատ սադրիչ գործողություններ ենք տեսնում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի ՌԾՈւ նավերի կողմից: Այդ վարքագիծը մեզ շատ է անհանգստացնում, և մենք հույս ունենք, որ իրանական ՌԾՈւ-ն կփորձի առավել մեծ պրոֆեսիոնալիզմ հանդես բերել»,- ասել է Ուոթելը՝ մամլո ասուլիսում: