Մենք այդ փողերն էլ կուտենք. Սահակաշվիլի

Մենք այդ փողերն էլ կուտենք. Սահակաշվիլի

Օդեսայի ադմինիստրացիայի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հերթական տրանշով Ուկրաինային հատկացվելիք գումարները ևս «կուտվեն», փոխանցում է «112 Украина»-ն:



«Այդուհանդերձ ես կարծում եմ, որ Ուկրաինան այնուամենայնիվ այդ փողը կստանա, որովհետև մեզ չեն կարող թողնել բախտի քմահաճույքին: Փողերը կգան, բայց մենք դրանք կուտենք: Իմաստ չունի»,- ասել է Սահակաշվիլին:



Նա բերել է Վրաստանի կառավարության օրինակը, որը շատ արագ հրաժարվեց ԱՄՀ օգնությունից, չնայած ռազմական իրադրությանը:



Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՀ-ն կրկին հետաձգել է Ուկրաինային օգնության հերթական տրանշը հատկացնելու հարցի քննարկումը: