Հայաստանում ՌԴ դեսպանատանը տղամարդու դի է հայտնաբերվել

Հայաստանում ՌԴ դեսպանատանը տղամարդու դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հայաստանում ՌԴ դեսպանատանը տղամարդու դի կա։ Ոստիկանությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ տղամարդու մահվան հանգամանքները դեռևս հայտնի չեն, դեպքի կապակցությամբ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը ՌԴ քաղաքացի, 52-ամյա Անդրեյ Սմիրնովն է: