Ավտովթար Սևան- Ճամբարակ ավտոճանապարհին. 3 տուժածների վիճակը ծանր է

Ավտովթար Սևան- Ճամբարակ ավտոճանապարհին. 3 տուժածների վիճակը ծանր է

Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 6-ին՝ ժամը 00.48-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սևան- Ճամբարակ ճանապարհահատվածի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։



ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին BMW մակնիշի 70 PQ 799 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Խ.1976 թ. ծնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 8 մ, գլորվելով գլխիվայր, ընկել ծառերի մեջ։



Փրկարարները մեքենայից դուրս են բերել 3 տուժած քաղաքացու՝ Ա. Թ.-ին 1978 թ․ ծնված, Ա. Ա.-ին 1979 թ․ծնված և Ա. Խ.-ին 1976 թ․ ծնված և մոտեցրել շտապօգնության մեքենային, ովքեր տեղափոխվել են Սևանի ԲԿ։



Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն