ԱԺ նիստը մեկնարկեց թվով 20 բացականերով (ուղիղ)

ԱԺ նիստը մեկնարկեց թվով 20 բացականերով (ուղիղ)

Այսօր ժամը 12:00-ին մեկնարկեց ԱԺ աշնանային նստաշրջանը։ Նշենք, որ մինչ ԱԺ նիստերի մեկնարկը Սերժ Սարգսյանի հրամանով պաշտոնապես վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը։ Նիստերի դահլիճ ուղևորվող դաշնակցական պատգամավորները չցանկացան վարչապետի նշանակման վերաբերյալ որևէ կարծիք հայտնել։ ԱԺ նիստը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով և 20 բացակա պատգամավորներով։ Նիստին գրանցվել էր 111 պատգամավոր։ Նրանցից մի քանիսը րոպեներ անց, ինչպես պահանջում է ԱԺ կանոնակարգ օրենքում չամրագրված «ավանդույթը», լքեցին դահլիճը։ Մնացինք «մենք մերոնցով»։



Օրհներգից հետո Գալուստ Սահակյանի առաջին խոսքը եղավ խորհրդարան այցելած Պուշկինի դպրոցի աշակերտներին ողջունելը։ Դչրանից հետո Գալուստ Սահակյանը ներկայացրեց ԱԺ հինգերորդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգը, որում ընդգրկված են տասը նախագծեր։



ԱԺ նիստին առաջարկում ենք ուղիղ հեռարձակմամբ հետևել այս հղումով




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ