«Առավոտ». «էս երկիրը երբեք չի դզվելու»-ի հետքերով

«Առավոտ». «էս երկիրը երբեք չի դզվելու»-ի հետքերով

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Ինձ վրա միշտ ծանր տպավորություն են թողել խոսակցությունները՝ «մեկ ա՝ բան դուրս չի գա», «էս երկիրը երբեք չի դզվելու» և այլն։ Ինքնին «էս երկիրը», «էս ազգը» բնորոշիչների մեջ կա քաղքենիական անտարբերություն, երբ մարդը միտումնավոր իրեն հեռացնում է ամեն ինչից (արտասահմանում ապրող նախկին հայաստանցիները երբեմն սրտնեղած ասում են՝ «Տեր երկիրը»)։ Եթե մարդը չի ասում՝ «իմ երկիրը», «ես», «մենք», ուրեմն նա ոչ մի շանս չունի ինքնադրսևորվելու և, անկախ բարեկեցության աստիճանից, ունի անտունի հոգեբանություն։ .

Առավել ցավայի է, երբ նման բան է մտածում պետական պաշտոնյան։ Բարձրաձայն նա, իհարկե, չի տալիս այդ «խեղճացած» գնահատականները և միշտ բաներ է արտասանում, բայց ենթագիտակցության մեջ նա իր պետությանը վերաբերվում է որպես «էս երկիր», և քանի որ դա այդպես է, նա, իր կարծիքով, բոլոր հիմքերն ունի «էս երկրից» քամելու այն, ինչ իրեն պետք է՝ ստամոքսը լցնելու համար»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։