«Հայկական ժամանակ». Հովիկ Աբրահամյանն իրեն հավատարիմ նախարարներին պատգամել Է ամեն ինչ անել՝ իրենց պաշտոնները պահպանելու համար

«Հայկական ժամանակ». Հովիկ Աբրահամյանն իրեն հավատարիմ նախարարներին պատգամել Է ամեն ինչ անել՝ իրենց պաշտոնները պահպանելու համար

«Իշխանական շրջանակներում տեղեկություններ կան, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրեն հավատարիմ նախարարներին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներին պատգամել Է ամեն ինչ անել՝ իրենց պաշտոնները պահպանելու համար։

Նախարարների դեպքում խոսքը վերաբերում է հատկապես կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, գյուղնախարար Սերգո Կարապետյանին, ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին ու միջին օղակներում աշխատող շատ այլ պաշտոնյաների, որոնք նախկին վարչապետի ազգականներն ու մտերիմներն են։ Իր մտերիմներին իշխանության տարբեր օղակներում պահելով նախկին վարչապետը, թերևս, ցանկանում է նրանց միջոցով որոշակի ինֆորմացիա ու ազդեցություն ունենալ հետագայում ևս իշխանական բուրգ ներթափանցել փորձելու համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։