«Հայկական ժամանակ». Օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշի միայն 0.5 տոկոս անկումը չի արտացոլում իրական պատկերը

«Հայկական ժամանակ». Օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշի միայն 0.5 տոկոս անկումը չի արտացոլում իրական պատկերը

«ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց այս տարվա առաջին 8 ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական ցուցանիշները, որոնց համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 2.4 տոկոսով։

Սակայն արդեն երկրորդ ամիսն է, ինչ անցած տարվա նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ը նվազում է արձանագրում։ Հուլիսին այն նվազել էր 4.3 տոկոսով, օգոստոսին՝ 0.5 տոկոսով։ Օգոստոսյան նվազումը մեղմվել Է հիմնականում գյուղատնտեսության ոլորտի շնորհիվ, որտեղ անցած տարվա համեմատ արձանագրվել Է մոտ 10 տոկոս աճ։ Հուլիսին գյուղատնտեսությունում 4 տոկոս անկում Էր։ Կարելի Է պնդել, որ օգոստոսի միայն 0.5 տոկոս անկումը չի արտացոլում իրական պատկերը։ Վիճակագիրները «լավատեսական» ցուցանիշներ ստանալու համար ավանդաբար դիմում են գյուղատնտեսության ոլորտում աճեր նկարելու ավանդույթին, քանի որ այդ ոլորտը չի հաշվառվում և այստեղ թվանկարչության լայն հորիզոններ կան»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։