«Ժողովուրդ». Վահան Շիրխանյանին առաջադրված մեղադրանքը զավեշտի ժանրից է

«Ժողովուրդ». Վահան Շիրխանյանին  առաջադրված մեղադրանքը զավեշտի ժանրից է

«Ժողովուրդը» գրում է. «Մերտեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի մեղադրանքը լրացվել է: Ինչպես հայտնի է՝ նա կալանավորվել է 2015-ի նոյեմբերի 25-ին Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով: Ի սկզբանե նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` հանցավոր համագործակցությանը մասնակցելը, եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը: Օրերս նրա մեղադրանքը լրացվել է նաեւ ՀՀ ՔՕ 300 հոդվածով: Այսինքն՝ նախկին փոխնախարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու մեջ: Այս փաստը տարօրինակ է, քանի որ իշխանությունը զավթելու մեղադրանքը ենթադրում է կոնկրետ այդ ուղղությամբ արված գործողություն: Սակայն ինչպես հայտնի է՝ երբ վերը նշված խումբը բացահայտվեց եւ վնասազերծվեց, այն դեռ չէր հասցրել որեւէ կոնկրետ գործողություն կատարել, հետեւաբար ոչ ոք, որքան էլ ցանկանար, չէր կարող իշխանությունը զավթել կամ նման փորձ կատարել: Այս իմաստով ԱԱԾ-ի կողմից առաջադրված մեղադրանքը զավեշտի ժանրից է»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: