«Ժամանակ». «Տենդեսը» այնքան Էլ մեծ չէ մեր համայնքում, եթե գնում են, գալիս էլ են. Սամվել Ալեքսանյանի եղբորորդին՝ արտագաղթի մասին

«Ժամանակ». «Տենդեսը» այնքան Էլ մեծ չէ մեր համայնքում, եթե գնում են, գալիս էլ են. Սամվել Ալեքսանյանի եղբորորդին՝ արտագաղթի մասին

««Անկախությունը ինձ համար հպարտություն Է, - «Ժամանակ»– ի հետ զրույցում ասաց Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, ով ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ազգականն Է– անկախության օրվա առթիվ շնորհավորում եմ հայ ազգին, մաղթում եմ խաղաղություն, որպեսզի սահմաններում մեր զինվորներն անփորձանք ծառայեն, գան հասնեն իրենց տուն»։



Պատասխանելով հարցին, թե արդարացված են տեսակետները, թե Հայաստանում շատերը անկախությունը շփոթում են ամենաթողության հետ, թաղապետը նկատեց.«Իհարկե ոչ։ Անկախությունը ձեռք ենք բերել մեր զինվորների, մեր զոհերի արյան գնով, և վստահ եմ, պահպանելու ենք այդ անկախությունը»։



Արտակ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ երկրում առկա խնդիրներին։ Այնուամենայնիվ, անդրադառնալով արտագաղթի խնդրին և հարցին, թե ինչ Է արվում համայնքում, որպեսզի մեր հայրենակիցները չարտագաղթեն, երիտասարդ համայնքապետն ասաց. «Կան նման խնդիրներ, բայց մեր վարչական շրջանում «տենդեսը» այնքան Էլ մեծ չէ, եթե գնում են, գալիս էլ են»։



Երիտասարդ թաղապետը չցանկացավ անդրադառնալ կառավարության փոփոխություններին՝ հորդորելով այդ ամենը չխառնել տոնի հետ»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։