«Հայկական ժամանակ». Ի՞նչ հարցեր են քննարկվելու ԱԺ արտահերթ նստաշրջանում

«Հայկական ժամանակ». Ի՞նչ հարցեր են քննարկվելու ԱԺ արտահերթ նստաշրջանում

«Մեր տեղեկություններով, սեպտեմբերի 26-ին կառավարությունը Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է հրավիրելու։ Քննարկվող հիմնական հարցերից մեկը լինելու է կառավարությունում կառուցվածքային փոփոխություն անելու մասին նախագիծը։ Դրանով նախատեսվում է գործադիրի կազմում կատարել մի շարք ձևափոխումներ՝ գերատեսչությունների միավորումներ, բաժանումներ, օպտիմալացում և այլն։



Կառավարության կառուցվածքին վերաբերող կարևորագույն հարցը, որ հիմա քննարկվում է կառավարությունում, վերաբերում է ՀՀ պետեկամուտների կոմիտեին, որը, ըստ ամենայնի, կբաժանվի հարկային և մաքսային ծառայությունների։ Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում «կորցնել» ներկայիս ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին, իսկ Կարեն Կարապետյանը ցանկանում իր կադրերին նշանակել այդ ոլորտում։ ՊԵԿ-հ բաժանումը կարող է լինել երկու կողմերին մասնակի բավարարող լուծում։ Կա նաև էկոնոմիկայի նախարարությունը նորից անվանափոխելու վերաբերյալ հարց և նման մի շարք այլ նախագծեր։ Ի դեպ, հավանականություն կա, որ այդ արտահերթ նստաշրջանի ժամանակ կարող է ներկայացվել նաև համաներման մասին նախագիծը, բայց մեր աղբյուրները հավաստիացնում են, որ այն տեղի կունենա ավելի ուշ մինչև տարեվերջ»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։