Թուրքիայի արտգործնախարարության 7 աշխատակից է ձերբակալվել՝ Գյուլենի կազմակերպության հետ կապերի կասկածանքով

Թուրքիայի արտգործնախարարության 7 աշխատակից է ձերբակալվել՝ Գյուլենի կազմակերպության հետ կապերի կասկածանքով

Թուրքիայի արտգործնախարարության 7 աշխատակից է ձերբակալվել՝ ընդդիմաիր հոգևորական-քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու կասկածանքով, հաղորդում է Anadolu գործակալությունը:



Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրների համաձայն՝ ձերբակալվածների մեջ են նախարարության վարչություններից մեկի ղեկավար Սեյֆուլլահ Շահինը և նախկին դեսպան Այդին Սեֆա Աքայը: Նշվում է, որ նրանց հեռախոսներում ներբեռնված է եղել Bylock ծրագիրը, որից, ըստ Թուրքիայի անվտանգության ծառայության վարկածի, որպես հաղորդակցության միջոց օգտվում են Գյուլենի կողմնակիցները: